News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պարզել են, որ տեսողական եւ լսողական հալյուցինացիաներ կարող են առաջանալ ոչ միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ: Ժամանակ առ ժամանակ մարդիկ կարող են գոյություն չունեցող ձայներ լսել կամ գոյություն չունեցող առարկաներ տեսնել:

Նախկինում համարվում էր, որ հալյուցինացիա կարող է առաջանալ միայն հոգեմետ նյութերի ազդեցությամբ կամ շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց մոտ:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հարցում են անցկացրել 18 երկրից 31.261 մարդկանց շրջանում, որոնք երբեք հոգեբույժի մոտ չեն եղել: Կամավորները բարդ թեստեր են անցել՝ ուղղված նրանց հոգեվիճակի առանձնահատկությունների բացահայտմանը: Արդյունքում պարզվել է, որ մարդկանց 5%-ը կյանքում առնվազն մեկ անգամ տեսողական կամ լսողական հալյուցիանացի է ունեցել, ընդ որում, հոգեկան որեւէ շեղում նրանց մոտ չի եղել: Բացի այդ, մասնագետների խոսքով, լսողական հալյուցինացիաներըն ավելի շատ կանանց են բնորոշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ