Էկվադորի ոստիկանությունը շնաձկան մոտ 200 հազար լողաթեւ է առգրավել, որոնք, ինչպես ենթադրվում է, մաքսանենգերը մտադիր էին ուղարկել Ասիայի երկրներ։
Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, Ասիայում ուտեստների մեջ օգտագործվող լողաթեւերը հայտնաբերել են Մանտա քաղաքում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
6 մարդ, այդ թվում՝ մեկ չինացի ձերբակալվել է։
Երկրի ՆԳ նախարարը նշել է, որ այդ քանակությամբ լողաթեւ ստանալու համար ոչնչացվել է 50 հազար շնաձուկ։