News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Երկաթուղային, ծովային եւ տրանսպորտային արհմիությունը հայտարարել է հունիսի 4-ին եւ 9-ին երկու գործադուլ անկացնելու որոշման  մասին, տեղեկացնում է ВВС-ն։

Արհմիության հայտարարության համաձայն՝ հունիսի 4-ին կկազմակերպվի 24-ժամյա, իսկ հունիսի 9-ին՝ 48-ժամյա գործադուլ։ Աշխատակիցները չեն կարողացել համաձայնության գալ Network Rail խոշորագույն երկաթուղային ենթակառուցվածքի օպերատորի հետ։

Երկաթուղային ընկերության աշխատակիցները բողոքում են առաջիկա 4 տարիների համար իրենց առաջարկվող աշխատավարձից։ Նրանք դժգոհ են, որ տարեկան հաշվարկով պարգեւատրումը կազմում է 500 ֆունտ՝ առանց աշխատավարձը բարձրացնելու իրավունքի, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ