News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նյու Դելիի Իդիրա գանդիի անվամ միջազգային օդանավակայանի բեռնատար տերմինալում ռադիոակտիվ նյութերի արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով, արտահոսքը հայտնաբերվել է առավոտյան ժամը 09.30-ի սահմաններում: Դրա մասին հայտնել են բանվորները, որոնք բեռնաթափում էին Turkish Airlines ավիաընկերության օդանավը: Նրանց խոսքով, արկղերը, որոնց մեջ ռադիոակտիվ նյութ է եղել, որը, ենթադրաբար, օգտագործվում է բժշկության մեջ, թաց են եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Երկու բանվորներ անհապաղ ուղարկվել են հիվանդանոց՝ բուժզննման:

Ներկայումս արտահոսքը տեղայնացվել է: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ, ատոմագետներ:

Պարբերականը նշում է, որ օդանավակայանն աշխատում է իր նորմալ ռեժիմով, խուճապի պատճառ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ