News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չնայած բոլոր դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ կառավարությունը կարողացան կարճ ժամկետում ժողովրդավար եւ քաղաքացիական հասարակություն կառուցել։ Այս մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հայտարարության մեջ, որը նա արել է Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդների կազմած զեկույցին ի պատասխան։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականի խոսքով՝ նա միշտ աջակցել է ժողովրդավար արժեքներին, եւ Արցախի ժողովուրդը Ղարաբաղի կառավարության ձեւավորման պահից իսկ ընդունել է ժողովրդավարական իդեալները։

Նա ընդգծել է, որ դիտորդները՝ ընտրական գործընթացի եւ մարդու իրավունքների ոլորտի ակադեմիկոսներ, գիտնականներ եւ փորձագետներ, հայտարարեցին, որ ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան եւ նշեցին դրանցում կանանց ակտիվ մասնակցությունը։ «Ես անհամբերությամբ սպասում եմ Արցախի աջակցության շարունակական ջանքերի գործադրմանն ու ԱՄՆ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը»,-  հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ