Մայիսի 28-ին, ժամը 05.50-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: