Արարատի մարզի Նորաշեն գյուղում Նորաշեն գյուղում 25-ամյա երիտասարդին իր ննջասենյակում գնդակահարված են գտել: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպան է եղել:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացել են մայիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում: Երիտասարդն ինքնասպանություն է գործել իր տան ննջասենյակում որսորդական հրացանով: