News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դեննիս Հասթերթին մեղադրանքներ են ներկայացվել։

Հանրապետականին մեղադրում են այն բանի համար, որ նա ստել է ԴՀԲ-ին, որպեսզի թաքցնի 3.5 մլն դոլարը, որը նա վճարել է Իլինոյս նահանգի մի բնակչի որպես կատարած օրինախախտումը  թաքցնելու դիմաց փոխհատուցում։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Թե ինչ իրավախախտման մասին է, խոսքը, չի հստակեցվում։

Ինչպես նշում է dailyherald.com-ը, Հասթերթը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ լինելու տարիներին տապալել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Ինչպես նշել է ՀԴԲ-ի նախկին թարգմանիչը, գաղտնալսման ժամանակ պարզվել է, որ Հասթերթին կաշառել էին թուրքերը։ Սակայն քննիչները դա ապացուցել չէին  կարողացել։ Հրաժարական տալով՝ նա լոբբիստ էր դարձել եւ պայմանագիր կնքել Թուրքիայի կառավարության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ