News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացման հայտի կապակցությամբ:

Այս առթիվ ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«1. Ի սկզբանե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ բազմաթիվ խախտումներով:  ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթի բոլոր պահանջներն, ըստ էության խախտվեցին,  եւ էլեկտրացանցերի սեփականատեր դարձավ օֆշորային ընկերություն:

2. Բաշխիչ ցանցերի սեփականատաիրոջ կողմից խախտվել են պայմանագրով նախատեսված բազմաթիվ կետեր, այդ թվում` ծավալուն ներդրումներով համակարգն արդիականացնելու եւ էլեկտրաէներգիայի կորուստները կրճատելու ուղղությամբ, որի համար հորդորում ենք ՀՀ կառավարությանը ձեռնարկել համարժեք քայլեր:

3. Բնակչությունը չպետք է վճարի էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում տեղ գտած ապօրինությունների, շորթումների եւ չհիմնավորված ծախսերով պայմանավորված ուռճացված սակագինը:

4. Անհրաժեշտ է մանրակրկիտ հաշվետվություն պահանջել բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատիրոջից եւ պատասխանատվության ենթարկել վերջինիս` բոլոր հանցավոր գործողությունների համար:

5. Իրականում կան հնարավորություններ` ոչ միայն չթանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, այլեւ իջեցնելու այն.  բազմաթիվ կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը վաճառվող գնի կեսն էլ չի կազմում, ինչը վկայում է գերշահույթների առկայության մասին:  Միայն Տաթեւ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տատանվում է մեկ-երկու դրամի սահմաններում, իսկ Վրաստան եւ Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը զիջում է ՀՀ-ում սահմանվող սակագնին:

6. Պետք է կյանքի կոչել ակադեմիկոս Պարիս Հերունու եւ պրոֆ. Վահան Համազասպյանի կողմից հեղինակած «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը», որը հնարավորություն է ստեղծում էլեկտրաէներգիայի հանդեպ պահանջարկը գյուղական բնակավայրերում կրճատել կիսով չափ, ինչը նույնպես կթեթեւացնի բնակիչների կենցաղային ծախսերը:

Հաշվի առնելով հասարակության մեծ մասի ցածր գնողունակությունը եւ աղքատության բարձր մակարդակը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնով պայմանավորված` մյուս ապրանքների եւ ծառայությունների թանկացման անխուսափելիությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է  ՀՀ Կառավարությունը ոչ միայն չպետք է թույլ տա էլեկտրաէներգիայի հետագա թանկացումը, այլ նաեւ կտրուկ գործողություններ կիրառի՝ այն էժանացնելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ