News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, մայիսի 27-ին, հյուրընկալվեց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում, որի նպատակն էր ծանոթանալու ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագրին:

Դեսպան Միլսին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոն եւ Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ահարոն Քամինգսը:

Ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց  Ինստիտուտի զարգացման ներկա փուլը եւ գործունեության գիտական արգասիքները: Նա նշեց, որ Ինստիտուտը ռազմավարական խաղերի մեթոդաբանության կիրառմամբ կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ, իսկ այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երեւանում կայանալու է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումիե ամենամյա խորհրդաժողովը: Հյուրերը ծանոթացան նաեւ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին:

Քննարկումը ծավալվեց գիտական խորհրդի դահլիճում, որտեղ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ եւ հրավիրյալ պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ իրականացված նորարարական աշխատանքները՝ նշելով Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում անցկացվող գիտական ստաժավորումների կարեւորությունը: Դեսպան Միլսը, նույնպես լինելով ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ, կարեւորեց ամերիկյան մոդելով Հայաստանում ազգային համալսարանի ստեղծման ծրագիրը՝ այն համարելով պաշտպանական-անվտանգային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը որակական նոր մակարդակ հաղորդելուն ուղղված ինտելեկտուալ հարթակ:

Հանդիպմանը մասնակցող Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Ինստիտուտի պետի տեղակալ ուսումնական մասի գծով, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ գնդապետ Վազգեն Մարգարյանը, Ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Արմեն Զաքարյանը, ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը եւ Արման Գրիգորյանը մանրամասներ ներկայացրին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական եւ հետազոտական բաղադրիչների վերաբերյալ:

Դեսպան Միլսը իր գոհունակությունը հայտնեց ԱՄՆ-ի պաշտպանական-գիտակրթական Օլիմպոս հանդիսացող ազգային համալսարանի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական արգասաբեր համագործակցության կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ