ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ելիսեեւը կարծում է, որ «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը պետք է վերանայվի՝ նրանից առանձնացնելով Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին հերթին մենք կարող ենք «Արեւելյան գործընկերության» շրջանակներում տարանջատված քաղաքականություն ապահովել։ Ինձ թվում է, ժամանակն է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային առանձնացնել Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից։ Մենք փորձել ենք դա անել Ռիգայի գագաթնաժողովում, մենք ունեինք անգամ Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային վերաբերող եռակողմ հայտարարություն։ Այսինքն՝ հստակ տարբերակում»,- ընդգծել է Ելիսեեւը։