Միացյալ Նահանգները Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը:
Ահաբեկչության ամերիկյան ցանկից Կուբայի բացառումը վերացնում է 54 տարի տեւած տարաձայնություններից հետո ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խոչընդոտը:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ ամերիկացիների 59%-ը կողմ է ահաբեկչությունը սատարող երկրներից ցանկից Կուբային հանելու որոշման հետ: