News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆիլոքսեր գոյություն ունի նաեւ երկրի առաջատար գինեգործներից մեկի խաղողի այգիներում: Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

«Չեմ լռի այն մասին, որ մենք վարակ ենք հայտնաբերել մեր առաջատար եւ հզոր արտադրողներից մեկի խաղողի ներմուծված տեսակների այգիներում»,- հայտարարեց Գալստյանը: Էռնեկյանի անունը չնշվեց, իսկ դահլիճում հնչած նրա ազգանվանը Գալստյանը չարձագանքեց:

Վարակի օջախները տեղայնացնելու համար Արմավիրի մարզի 5 գյուղերում 18.45 հեկտար խաղողի այգիներ են քանդել: Ֆերմերներին 1 հեկտարի դիմաց 3 մլն 184 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 6.600 դոլար - խմբ.) փոխհատուցում է տրամադրվել՝ որպես խաղողի 3-ամյա բերքի շուկայական գին (վարակազերծման համար հողը 3 տարի պետք է չմշակվի):

Նշենք, որ Արարատյան դաշտում, որը մինչ այդ ամբողջությամբ մաքուր էր, ֆիլոքսերի առաջին օջախները հայտնաբերվել են 2008 թվանին, այն բանից հետո, երբ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի «Տյերաս դե Արմենիա» ընկերությունը ֆիլոքսերի հանդեպ կայուն խաղողի ներմուծված տեսակներից այգիներ հիմնեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ