News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի Սփյուռքի հարցերի պետնախարար Գելա Դումբաձեն մտադիր է մեկշաբաթյա արձակուրդը մենաստանում անցկացնել: Նա, միաժամանակ, չի հաստատում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ցանկանում է հեռանալ պաշտոնից: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայն»-ը: 

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ վարչապետին խնդրել եմ ինձ արձակուրդ տալ: Ցանկանում եմ այդ մի քանի օրը վանքում անցկացնել: Հիմա ես Գարդաբանիում եմ, որտեղ Սփյուռքի հարցերի նախարարության կազմակերպած համաժողովն է ընթանում: Մենք բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ունենք»,- հայտարարել է Դումբաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ