News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երեւանի ԱՅԲ կրթահամալիր։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը եւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Վարդան Ավետիսյանը։

Կրթահամալիրի բակում աշակերտները հյուրերին դիմավորեցին ռազմական պարերի ցուցադրությամբ, որից հետո Սեյրան Օհանյանը ԱՅԲ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի եւ կրթահամալիրի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցադրվեցին դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, այդ թվում՝ հենց դպրոցում ստեղծված ռոբոտները։ Կրթահամալիրի տնօրինությունը նախարարին ներկայացրեց նաեւ ԱՅԲ-ի առաջիկա պլանները, այն է՝ դպրոցին կից եկեղեցու, մանկապարտեզի եւ սպորտկենտրոնի կառուցումը։

Այնուհետեւ հյուրերը դպրոցի աշակերտական եւ ուսուցչական անձնակազմի հետ մեկտեղվեցին դահլիճում, որտեղ ներկաներին ողջունեց Տեր Մեսրոպը՝ խոսելով ազգային բանակի դերի եւ նշանակության մասին։ Դպրոցի երգչախմբի ելույթներից հետո իր ողջույնի խոսքն ասաց նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը խոսեց տարբեր կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին, առանձնացնելով կրթության եւ գիտության նախարարության հետ ծավալած համատեղ գործունեությունը, որը միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։ Մատաղ սերնդին ազգային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաեւ Հանրապետության օրվա առթիվ Սեյրան Օհանյանը ԱՅԲ դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին եւ աշակերտներին խրախուսեց գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով։ Միջոցառման ավարտին նախարարը պատասխանեց աշակերտների տարաբնույթ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ