Ֆրանսիայի հարավ-արեւելքում գյուղացին սպանել է մի տղամարդու որը փորձել էր գողանալ իր սեւ գետնասունկը, գրում է The Telegraph-ը։
Դատարանը 37-ամյա Լորան Ռամբոյին 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Հաղորդվում է, որ 42-ամյա զոհը նախկինում դատապարտված է եղել մեքենա գողանալու համար, գրում է Gazeta-ն։
Սեւ գետնասնկի մեկ կտորը, (այն կոչում են նաեւ «սեւ ադամանդ») կարող է արժենալ մինչեւ 1000 եվրո։