Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրակայանի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, եւ պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: