News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մասնագետները հետաքրքիր հավելված են ստեղծել բջջային սարքերի համար, որի օգնությամբ կարելի է որոնել կորած երեխաներին, գրում է Planet-Today-ը:

Կորած եւ տուժած երեխաների օգնության ազգային կենտրոնը ներկայումս բանակցություններ է վարում «Յանդեքս» ընկերության հետ պայմանագիր կնքելու շուրջ, որի համաձայն հաճախորդներին հաղորդագրություններ կգան: «Յանդեքսը» կորած երեխաներին կփնտրի հետեւյալ կերպ. Համակարգն այն օգտատիրոջ սմարթֆոնի էկրանին, որն այդ պահին գտնվում է երեխայի կորելու ենթադրյալ վայրում, հատուկ push-ծանուցում կուղարկի:

«Եթե տվյալ նորարարությունը սկսի գործել մոտ ժամանակներս, մեզ կհաջողվի մի քանի անգամ կրճատել երեխայի որոնման ժամանակը, քանի որ Մոսկվայում երեխաները շատ  հաճախ են կորում կամ առեւանգվում: Եթե օգտատերերը տեսնեն երեխայի լուսանկարը, իսկ հետո նկատեն նրան մանկապիղծի ձեռքը բռնած քայլելիս, ապա մենք կկարողանանք կանխել հանցագործությունը»,-վստահ է «Մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Աննա Լեւչենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ