News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Խաշթառակի ՀՀԿ-ական գյուղապետ Հայկ Քամալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Նա նշեց, որ արդեն դիմել է ավագանուն՝ ներկայացնելով առողջական խնդիրների պատճառով իր հրաժարականի դիմումը: Մարզպետի հետ էլ նախապես խորհրդակցել է, երբ կլինի Կառավարության որոշում, հանձնում, ընդունում, արդեն հունիսի կեսերին կմեկնի Վորոնեժ՝ բուժման :

«Ճնշումս չի իջնում, առողջական խնդիրներ ունեմ, գնում եմ Վորոնեժ բուժման: Իմ ընտանիքը 92-ամյա մայրս է եւ առաջին կարգի հաշմանդամ կինս, էնպես որ չեմ կարող նրանց տանել,  մենակ եմ գնում»,-ասաց Հայկ Քամալյանը:

Նա Խաշթառակը ղեկավարում է 2008թ, 2012թ վերընտրվել էր այդ պաշտոնին: Հրաժարականի դիմում ներկայացրած գյուղապետը կարծիք հայտնեց, որ իրենց գյուղում շատ արժանի մարդիկ կան, ովքեր կարող են գյուղապետ ընտրվել:

Տպել
Ամենաշատ