News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում վաղուց անհրաժեշտություն կար նոր քաղաքական ուժ ձեւավորելու: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ ավելացնելով, որ իրենց կուսակցությունն ի զորու է իշխանափոխություն անել Հայաստանում: 

«Դեռեւս իշխանության մեջ լինելու ժամանակ հասկացա, որ պետք է նոր ուժ ձեւավորել, որովհետեւ պատկերացնում էի, որ կգա ժամանակ, սրանք մի այլ կերպ կհղփանան ու կճնշեն ժողովրդին եւ կմարի քաղաքական դաշտը: Մեր կուսակցությունը կփոխի քաղաքական մթնոլորտը, որն իշխանության կողմից բնաջնջվել է: Չկա հավատ, չկա հույս, ոչինչ չկա: Այս հարկային դաշտը եւ ամեն ինչ հասարակ ժողովրդի վրա է, իսկ իրենք իրենց կոպեկին չեն ուզում կպնել, իրենք պետք է շուտափույթ հեռանան»,- ասաց ազատամարտիկը:

Սասուն Միքայելյանը, այնուամենայնիվ, նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գերխնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանության կողմից ստեղծված մթնոլորտի վերացումը:

«Մեր գերխնդիրն իշխանափոխությունը չէ, այլ իշխանության կողմից ստեղծված մթնոլորտը փոխելն է, սակայն եթե իշխանափոխություն չլինի, երբեք չհավատաք, որ այս երկրում ինչ-որ բան կփոխվի, որովհետեւ սրանք երբեք չեն գնա ինչ-որ համակարգային փոփոխության: Ես այս երկրի համար մեծ բան եմ արել, դրանք ո՞վ են եղել իրենց կյանքով մեկ, որ մեր ժողովրդի արյունը սենց խմում են: Մենք եկել ենք այս երկրում-ինչ-որ բան փոխելու, եւ թող ոչ մեկ չկասկածի՝ որ ներկայիս ռեսուրսներով մենք դա կանենք»,- ասաց Սասուն Միքայելյանը: 

Ազատամարտիկը ավելացրեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է միանալու կուսակցությանը՝ ձեւավորելով մի կուռ կառույց, որը երկիրը կտանի դեպի իշխանափոխության:

Սասուն Միքայելյանը բացառեց ներկայիս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ընդդիմադիր դաշտում եւս պետք է ձեւավորվեն նոր ուժեր, որոնց հետ գուցե կհամագործակցեն: 

Նշենք, որ այսօր համագումարի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հիմնադրում է կուսակցություն, որը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ