News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ստուգատեսի մեկնարկի կապակցությամբ մայիսի 30-ին 5-րդ բանակային զորամիավորում է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ:

Այցի նպատակն էր ունկնդրել ստուգատեսի մեջ ներգրավված անձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, ժամանակակից  համազորային մարտ իրականացնելիս զինծառայողների՝ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, ինչպես նաեւ մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների եւ զորավարժությանը ներգրավված ամբողջ անձնակազմի առջեւ դրված խնդիրների վերաբերյալ զեկույցները:

Լսելով զինանձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, հակառակորդի խոցման, պաշտպանական, հարձակողական եւ հակահարձակողական գործողությունների ժամանակ զորամիավորման պատրաստվածության մասին գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանի զեկույցը՝ նախարար Սեյրան Օհանյանը առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարեց որոշակի ճշտումներ, տվեց մի շարք հանձնարարականներ:

Ընդհանուր առմամբ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն է կատարելագործել զորամիավորումների, հրամանատարների եւ շտաբների գործնական ունակությունները ստորաբաժանումները մարտական պատրաստականության աստիճանի բերելիս, մարտական գործողություններ կատարելիս եւ համակողմանի ապահովումներ կազմակերպելիս, ինչպես նաեւ բարձրացնել ստորաբաժանումների միջեւ ներդաշնակումը, փոխգործակցության մակարդակը, անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշներն ու դաշտային վարժվածության մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ