News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտակա վերգետնյա անցումի վրա գտնվող գովազդային վահանակի վրա այսօր՝ մայիսի 30-ին, նստած 51-ամյա քաղաքացուն խուլուհամր տղամարդն է համոզել ինքնասպանություն չգործել: Այս մասին NEWS.am-ին պատմեցին ականատեսները:

Նրանց խոսքով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը ոստիկաններից 30 հազար դրամ է պահանջել:

«Ոստիկաններն էլ 40 հազար տվեցին, բայց ոչ մի կերպ չէր համաձայնվում իջնել գովազդային վահանակից: Մոտակայքում մի խուլուհամր տղամարդ կար, որը սկսեց նրա հետ խոսել ժեստերով, իրար հասկանում էին, հետո էլ մի կերպ համոզեց ու գրկած իջեցրեց վահանակի վրայից»,- պատմեցին ականատեսները:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 51-ամյա տղամարդը մայիսի 30-ին ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտակա վերգետնյա անցումի մոտ քաղաքացին նստել է գովազդային վահանակի վրա եւ փորձում է վնասել իրեն` կտրելով երակները. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Փրկարարները եւ հրշեջ-փրկարարները վերգետնյա անցումի գովազդային վահանակի (մոնիտոր) վրայից իջեցրել են 51-ամյա Կ. Մ.-ին, ով վնասել էր երակները, ցուցաբերել համապատասխան օգնություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ