News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրահարների այգում այսօր՝ մայիսի 30-ին, կազմակերպվել էր բնասիրական-դիմակահանդես: (ֆոտոռեպորտաժ)

«Փազլ» մանկապատանեկան հաղորդաշարի եւ «Փրո Փոուզ» կենդանապաշտպան ընկերության կազմակերպած առաջին բնասիրական դիմակահանդեսը նվիրված էր ոչ միայն երեխաներին, այլև բոլոր կենդանասերներին եւ բնասերներին:

«Մենք որոշեցինք ուրախ կերպով երեխաներին բացատրել և ցույց տալ, թե ինչ է բնությունը, ինչպիսի վերաբերմունք է պետք ունենալ կենդանիների և բնության հանդեպ, իսկ ուրախ անցնելու համար կազմակերպեցինք նաև համերգային ծրագիր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ նշելով, որ  երեխաների մոտ սերը դեպի բնություն և կենդանիներ պետք է սերմանել վաղ հասակից:

Բնասիրական դիմակահանդեսին այսօր ներկա էին նաեւ կենդանիներ. կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» կազմակերպությունը արդեն մի քանի շուն է որդեգրման տվել:

«Մենք պարբերաբար կազմակերպում ենք միջոցառումներ կենդանիների մասնակցությամբ, այսօր էլ առիթից օգտվելով այստեղ ենք: Մի քանի շնիկների արդեն որդեգրել են, մի քանիսն էլ պայմանավորվել են, որ կենտրոն գան մնացած շներին տեսնելու»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության կամավոր Գոհար Մանուշակյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ