News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին եւ այլ խմբերի միանալ իրենց պայքարին: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին:

«Առաջարկում եմ փողոց դուրս եկած եւ ռեժիմի դեմ պայքարող բոլոր խմբերին միասնական ճակատ ստեղծել եւ միանալ մեզ»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը վստահեցրեց, որ պետք չէ վախենալ հանրահավաքի սակավամարդությունից, քանի որ իրենք առաջիկայում բազմաթիվ հետեւորդներ են ձեռք բերելու եւ իշխանափոխություն են անելու: 

«Համակարգը թույլ է, եւ առաջիկա օրերին հնարավորինս թուլացնելու ենք: Մենք գտնելու ենք մոբիլիզացիայի բանալին եւ կարելի է ասել, որ այսօր մենք գործում ենք հակառակորդի թիկունքում: Թող ոչ ոք չկասկածի, որ 10 հազարավոր մարդկանց ենք փողոց դուրս բերելու, որոնք պայքարելու են մեզ հետ այս ռեժիմի հեռացման համար»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ իրենք նոր շնչով շարունակելու են համալրել «Հիմնադիր խորհրդարանի» եւ քաղաքացիական բանակի կազմը, ընդլայնելու են Հայաստանի շրջանների եւ սփյուռքի աջակցող խմբերի ներգրավումը «ռեժիմին» հեռացնելու իրենց գործընթացներում, ստեղծելու են  «Հիմնադիր խորհրդարանը» լիազորող պայմանագիր, ինչպես նաեւ համագործակցելու են քաղաքական այլ ուժերի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
Ամենաշատ