News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նոր միջուկային էներգաբլոկի նախագծումն ու նրա շինարարությունը կսկսվի, երբ պատվիրատուի պահանջով կորոշվեն օգտագործվող տեխնիկական միջոցները եւ այլ նախագծային բնութագրիչներ, ինչպես նաեւ կլուծվի ֆինանսավորման հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության աղբյուրը: ներկայումս, նախագծի կոնկրետ արժեքը դեռ որոշված չէ:

«Նոր էներգաբլոկի արժեքը պետք է համաձայնեցվի այդ նախագծի իրականացման ֆինանսավորման կառուցվածքը հստակեցնելու արդյունքում: Նրա արժեքը որոշվելու է օգտագործվելիք տեխնիկական պայմաններով, որոնք կարտացոլվեն պայմանագրում»,- ասել է աղբյուրը:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կմասնակցի գործող էներգաբլոկի վերացման գործին, աղբյուրը պատասխանել է, որ հայկական կողմից  համապատասխան դիմում ստանալու դեպքում «Ատոմստրոյէքսպորտը» պատրաստ է մասնակցել գործող էներգաբլոկը շահագործումից հանելու աշխատանքներին:

«Դրա համար մեր ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները: Մեզ է պատկանում NUKEM Technologies GmbH ընկերության 100 տոկոսը, որն ունի բոլոր հմտությունները` էներգաբլոկը շահագործումից հանելու, կամ ռադիոակտիվ թափոնների հետ համապատասխան ձեւով վարվելու հարցում: NUKEM Technologies GmbH ընկերության ձեռքբերումը հնարավորություն է տվել մեզ հաջողությամբ ներգրավվել ինչպես հին ատոմակայանները շահագործումից հանելու, այնպես էլ ռուսական ու եվրոպական ամենաառաջավոր տեխնոլոգիաներով նոր ատոմակայաններ կառուցելու գործում»,- ասել է նա:

Աղբյուրի հավաստմամբ, նոր միջուկային էներգաբլոկը բարձր արդյունավետություն ունեցող եւ էկոլոգիապես անվտանգ նախագիծ է, որը երկար ժամանակ կծառայի: «Նախագծում օգտագործվում է 4 ուղի ունեցող անվտանգության համակարգ, գործում են պաշտպանության ակտիվ եւ պասիվ սարքեր, վերահսկման եւ կառավարման  թվային համակարգ: Դրանք կանխարգելում են ցանկացած վթարային իրավիճակի անցանկալի զարգացում»,- ասել է նա:

Նշենք, որ օրերս ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» Ռուսաստանի կառավարության հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան (ֆոտո)
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը...
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում...
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան. Հանդիպելու է Պուտինին
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Ամենաշատ