News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող եւ ՀՀ Վարչապետի աջակցությամբ իրականացվող ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 19-ին եւ 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումը տեխնոլոգիական բիզնեսի եւ տնտեսության այլ բնագավառների միջեւ երկխոսության միակ  հայաստանյան հարթակն է:

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցեն  հայաստանյան ՏՏ ոլորտի  եւ բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերությունները, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի կազմակերպությունները: Երկօրյա տեխնոլոգիական ֆորումի ընթացքում տեղի կունենան տեղական եւ միջազգային փորձի ներկայացումներ, պլենար նիստեր, սեմինարներ եւ այլ քննարկումներ:

Բիզնես ֆորումում իրենց մասնակցությունն են ունենալու ֆորումի գործընկեր «Ֆորում Բիզնես Կենտոն»-ը, ինչպես նաեւ «Ամերիա Բանկ», «Արփիար», «Բիզնեսի աջակցման կենտրոն», «Բեւեռ կոմպյուտեր», «Երեւակ», «ԷԿԵՆԳ», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Թել-Սելլ», «Ինստիգեյթ», «Ինստիգեյթ Խորհրդատվություն», «Ինստիգեյթ Մոբայլ»,  «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն», «Լայմ Տեխ», «Լեվիաթան», «Հիբրիդ սոլյուշնս», «Մասիս Տեք», «Մայ քարդ», «Մոնիտիս», «Նայիրի համընկերություն», «Նիկիտա մոբայլ», «ՍՕՍ սիսթեմս», «Սի-Քյու-Ջի», «ՎՕԼՕ», «Օրակլ Արմենիա»  եւ այլ հեղինակավոր ընկերություններ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Տարիներ շարունակ Հայաստանում ՏՏ ոլորտը տարեկան կայուն եւ տեսանելի աճ է արձանագրում, սակայն որքան էլ ՏՏ ոլորտն առանձին վերցրած աճ ունենա, միեւնույն է իրական արդյունքի կհասնի այն դեպքում, երբ հայկական բիզնեսի այլ ճյուղերը եւ պետական կառավարման համակարգը զգալի չափով սկսեն կիրառել տեխնոլոգիական լուծումներ իրենց գործունեության մեջ»:

Նշենք նաեւ, որ այս տարվա բիզնես ֆորումի օրակարգում կլինի նորույթ. առաջին անգամ ֆորումի շրջանակներում կանցկացվի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են  առաջատար տեխնոլոգիական լուծումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ