News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն  հանրապետությունում գործող արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնի հետ կապված  ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով:

Ընդգծելով որ գյուղատնտեսական տարին բերքառատ է եւ այս տարի հատկապես ծիրանի եւ խաղողի բարձր բերք է ակնկալվում` նախարարն առանձնահատուկ կարեւորել է  արտահանմանն կազմակերպման հարցը:

«Արտահանման գործընթացն  ընթացքի մեջ է , մի քանի օրից կսկսվի ծիրանի արտահանումը, եւ մեզ համար այսօր օրակարգային է արտահանումների գործընթացի պատշաճ, ժամանակին եւ հստակ կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ բարենպաստ պայմաններ  են  ստեղծվել հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի արտահանման համար. ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, ուստի անհրաժեշտ է օգտվել ստեղծված հնարավորությունից եւ ավելացնել  պտուղ-բանջարեղենի արտահանումների ծավալները  հատկապես դեպի ռուսական շուկա:

Արտահանող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով` արդեն իսկ  հանրապետությունից կաղամբի եւ կարտոֆիլի խմբաքանակներ են արտահանվում, փաստաթղթային ձեւակերպումների հետ կապված խնդիրներ առկա չեն: Որպես հիմնական խոչընդոտ նրանք առանձնացնել են Վերին Լարսի անցակետում որոշ դեպքերում գոյացող հերթերը:

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի իրենք նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, ձեռք են բերել նոր մեքենաներ ռուսական համարանիշերով, որոնց միջոցով կարող են անարգել, առանց հերթերի ապրանքն արտահանել ՌԴ: Դրանք հնարավորություն ունեն բեռնել մոտ 2-2,5 տոննա բերք, անմիջապես գյուղացիներից բերքը վերցնել, եւ իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մյուս արտահանողները կարող են դիմել իրենց ու օգտվել այդ  ծառայությունից:

Նախարարը եւս մեկ անգամ հորդորել է մեծ ուշադրություն դարձնել արտահանումների գործընթացին վերաբերող հարցերին, ակտիվացնել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքները, ինչպես նաեւ ընդլայնել արտահանվող պտուղ-բանջարեղենի տեսականին:

Նախարարը նաեւ նշել է, որ նախարարությունում գործում է թեժ գիծ հեռախոսակապ եւ հորդորել արտահանողներին բոլոր ընթացիկ հարցերի մասին ժամանակին բարձրաձայնել, որպեսզի հնարավոր լինի դրանց արագ արձագանքել եւ լուծումներ  տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ