News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հստակ ամսաթիվը դեռ անհայտ է, բայց մենք կայցելենք երկու մայրաքաղաքներ, եւ դա հարցերից մեկն է, որ կքննարկենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հարցին՝ առաջընթաց կա՞ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, Ուորլիքը պատասխանել է, որ հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ ավելի ուշ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Մենք կխոսենք բանակցային գործընթացում հետագա քայլերի մասին»,-ասել է ամերիկացի համանախագահը:

«Երկու նախագահներն էլ հայտարարել են երկխոսությունն ինտենսիվացնելու մտադրության մասին, եւ համանախագահները կօգնեն նրանց հեշտացնել այդ քննարկումները»,-ընդգծել է Ուորլիքը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւան է ժամանել հունիսի 9-ի երեկոյան: «Անհամբերությամբ սպասում եմ այսօրվա ու վաղվա հանդիպումներին՝ քննարկելու Ղարաբաղում խաղաղության հարցը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ միջազգային միջնորդներից վերջին այցը տարածաշրջան տեղի է ունեցել այս տարվա փետրվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ