News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն: Նրանք հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Միսակյանին, որը հանդիսանում է պաշտոնատար անձ: Ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաեւ արհեստական խոչընդոտներ չստեղծելու եւ եզրակացություններն արագ տրամադրելու համար Միսակյանը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից` 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով:

Բացի այս, Ստեփան Միսակյանը եւս մեկ քաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել փորձաքննությունն արագ կազմակերպելու համար, դարձյալ միջնորդավորված, ստանալու 20 հազար դրամ կաշառք:

Միայն պատկերացնել կարելի է, թե օրական քանի մարդ է դիմում փորձագիտական եզրակացություն ստանալու համար:

Ստեփան Միսակյանը ձերբակալված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ