News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը առաջընթացի է հասել սահմանամերձ պաշտպանության կատարելագործման մեջ, ինչը թույլ է  տվել թրաֆիքինգի եւ թմրավաճառության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ ահաբեկչության մասին ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է նաեւ, որ Հայաստանի եւ ԱՄՆ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում ներառում է Հայաստանի կողմից ամերիկյան ռազմական ինքնաթիռների վերելքի եւ վայրէջքի թույլատրում, մասնակցություն Իրաքում խաղաղարար գործողությանը եւ օգնության երկկողմ ծրագրարին, ինչը թույլ է տվել կառավարությանը վերահսկել ապօրինի ֆինանսական հոսքերը եւ պայքարել թրաֆիքինգի եւ վտանգավոր նյութերի վաճառքի դեմ:

Սակայն, ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանը խորը կոռումպացված երկիր է, եւ այդ հանգամանքը խանգարում է լիարժեք իրագործել եւ ապահովել օրենքները, որոնք կարող են ապահովել նրա դիրքերը ահաբեկչության դեմ պայքարում:

Հայաստանը նաեւ արդիականացրել է վերահսկողության համակարգը սահմանամերձ հենակետերում եւ օդանավակայանում, նաեւ սենսորային ցուցիչներ է օգտագործում Հայաստանի եւ Վրաստանի սահմանի լեռնային տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ