News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Վրաստանին վերջին շրջանում անհանգստացնում են Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները, որը կարող է հակամարտության լուրջ խնդիր հանդիսանալ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- այս մասին օգոստոսի 18-ին «Ուրբաթ» ակումբում հայ-վրացական թեմայով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է վրացագետ Հայկազուն Ալվրցյանը։

Ըստ նրա, Վրաստանի Քվեմո Քարթլի կոչվող տարածքը, որն ըստ էության Հյուսիսային Լոռին է, այսօր գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է։ «Այնտեղ եկած Բորչալույի թուրքերն այնքան են աճել, շատացել, որ հասել են Թբիլիսի, Ծալկա, Ջավախք, շուտով կհասնեն նաեւ Արդահան։ Թուրքական կողմը գնալով խեղդում է Վրաստանին, ինչը վտանգ է ներկայացնում նաեւ Ջավախքի համար»,- հայտարարել է վրացագետը։ Հայկազուն Ալվրցյանի կարծիքով, Վրաստանը երկար տասնամյակներ շարունակ հայաթափելով այդ շրջանները, նոր դուռ բացեց թուրքերի համար։ «Ադրբեջանցիներն այսօր ոչ միայն հավակնում են այդ ողջ տարածքին, այլեւ բարձրաձայն հայտարարում են այդ մասին։ Վրացիները չեն կարողանա թուրքերի դեմն առնել»,- նշել է նա։

Վրացագետի խորին համոզմամբ, Վրաստանին սպառնում է հերթական մասնատումը, եւ որպես պետություն՝ քաղաքական քարտեզից ջնջվելու վտանգը։ «Եթե Վրաստանը կորցնի Քվեմո Քարթլիի եւ Ջավախքի տարածքները, որով Ադրբեջանը ու Թուրքիան կմիանան իրար, Հայաստանը կհայտնվի հարյուր տոկոսանոց շրջափակման մեջ։ Վրաստանը կկորցնի շատ կարեւոր ռազմական, տնտեսական նշանակություն ունեցող երկու հսկայական մարզեր՝ դառնալով երկրորդական երկիր, եւ որպես տարածաշրջանում գերակա պետություն իր ուժերը վերականգնելու հնարավորություն այլևս չի ունենա»,- հավաստիացրել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ