News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում, օգոստոսի 6-ին տեղի է ունեցել  ՊՆ կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը: Բացելով նիստը` Պնախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերը լայն արձագանք են գտել հասարակության շրջանում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից, բանակային որոշ ստորաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները եւ միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռեւս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում: Պաշտպանության նախարարը ԶՈւ հրամանատարական կազմին հրահանգել է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնույթ դեպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար:

Ս.  Օհանյանը շեշտել է, որ թեեւ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները` ապահովելով հանրապետության անվտանգության հուսալի պաշտպանությունը, սակայն որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, կան սպաներ, ովքեր հակված են բռնարարքների, ունեն արատավոր բարքեր: Հատուկ ընդգծվել է, որ հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի:

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ծառայողական քննությունն իրականացրած բարձրաստիճան սպաներ` ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը, զինված ուժերի եւ գլխավոր շտաբի վարչությունների պետեր, ովքեր ներկայացրել են արտակարգ միջադեպերի մանրամասները:

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ նիստերի դահլիճ են բերվել այն զինծառայողները, որոնց մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործություն կատարելու համար: Զեկուցողները շեշտել են, որ տվյալ զորամասերում արձանագրվել են մարտական հերթապահության կրման թերություններ, հայտնաբերվել են լուրջ խնդիրներ զինծառայողների միջանձնային հարաբերություններում: Իրենց տեսակետներն են հայտնել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, կոլեգիայի անդամները:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ զորքերում առայժմ բավարար աշխատանքներ չեն տարվում ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու ուղղությամբ, ինչը նույնպես հանգեցնում է անցանկալի պատահարների: Նախարարը հրամանատարներին հորդորել է խիստ եւ հետեւողական վերաբերմունք ցուցաբերել ենթակա անձնակազմի նկատմամբ` միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, հարգալից: Հարկ է լուրջ աշխատանքներ տանել զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Այս առումով հատկապես կարեւորվել է զորամասերի հրամանատարների սերտ համագործակցությունը զինվորական իրավապահ մարմինների հետ, արտագնա դատական նիստերի կազմակերպումը:

Պնախարարի հրամաններով 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից յոթն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են նաեւ զինվորական կոչումներ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բանակում զոհվել է սպա Արտակ Նազարյանը, որից մեկ օր անց զորամասերից մեկում զենքի գործադրմամբ 6 զինծառայողներ են սպանվել: Դա լուրջ արձագանք է գտել ողջ հասարակության շրջանում, եւ հնչում են Պնախարարի հրաժարականի պահանջներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Կոմիտասի պողոտայում` նորակառույց չբնակեցված շենքերից մեկi 20-րդ հարկում
Հունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի...
Բաքվում տղամարդը ցած է նետվել 16-րդ հարկից և ընկել անցորդի վրա
Երկուսն էլ տեղում մահացել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ...
21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. Տանտիկինը տանը քնած է եղել
Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում...
Արջի hարձակումից տուժած տղամարդու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել
Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ