News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Շվեդիայի նախկին վարչապետ, ԱԳ նախկին նախարար Կառլ Բիլդտի՝ «Project Syndicate» պարբերականում հրապարակված հոդվածը:

Խորհրդարանակն ընտրություններում մեծամասնությունը պահպանել ձգտող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձախողումից հետո Թուրքիան դեպի անհայտ քաղաքական տարածություն է շարժվում: Ընտրությունը, որը Թուրքիան կանի նոր կառավարություն ձեւավորելիս, ոչ միայն որոշիչ նշանակություն կունենա ապագայում ժողովրդավարություն ձեւավորելու համար: Հաջորդ կառավարությունը կարող է նաեւ որոշիչ դեր ունենալ խաղաղության գործընթացներում, որոնք կենսական կարեւորություն ունեն ավելի լայն Մերձավոր Արեւելքում կայանությունը վերականգնելու համար:

Թուրքիայի համար առաջնահերթ նշանակություն ունի քրդական բնակչության հետ շարունակվող խաղաղության գործընթացը: Քրդական հարցի համապարփակ կարգավորումն առանցքային նշանակություն կունենա երկրում կայունության հաստատման եւ Եվրամիությանն անդամակցության ձգտման հարցում:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (հիմնականում քրդական) հաջողությունը, որն ընտրությունների արդյունքում 13% ձայն ստացավ, պետք է բարձրացնի քրդերի վստահությունը եւ դյուրացնի խաղաղության գործընթացի ուղին: Սակայն ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը նույնպես ընտրություններում զգալի հաջողություն արձանագրեց՝ 16% ձայն ստանալով, ինչը, հավանաբար, մեծապես պայմանավորված է քրդերի հանդեպ նախաձեռնությունների դեմ ժողովրդի դիրքորոշմամբ:

Թուրքիայի նոր կառավարության համար պետք է բարձր առաջնահերթություն ունենա Էրդողանի սկսած խաղաղության գործընթացի ավարտը: Իսկ Էրդողանը պետք է հասկանա, որ իր ժառանգությունը կարող է կախված լինել այն հանգամանքից, այդ գործընթացը հաջողություն ունենա, թե՞ ոչ:

Խաղաքարտի վրա դրված երկրորդ խաղաղության գործընթացը Կիպրոսի միավորման նոր փորձն է, որը բաժանված է 1963 թվականի սահմանադրական կարգի փլուզումից եւ 1974 թվականին Թուրքիայի ներխուժումից հետո: Իրականում տարօրինակ է, որ ԵՄ անդամ երկրի մայրաքաղաքը բաժանված է մեռած գոտիով, որտեղ տասնամյակներ շարունակ պարեկում են ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը: Կիպրոսի երկարատեւ բաժանումն արգելակում է ինչպես ԵՄ-ին անդամակցության շուրջ Թուրքիայի բանակցությունները, այնպես էլ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ ավելի ու ավելի անհրաժեշտ համագործակցությունը:

Խաղաղության երրորդ գործընթացը վերաբերում է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին, որոնք, բարելավման դեպքում, կարող են նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հայաստանի հետ սառեցված հակամարտությունը պահպանելը Թուրքիայի կամ տարածաշրջանի որեւէ այլ պետության երկարաժամկետ շահերից չի բխում: Շարունակվող շրջափակումն ու ռազմական բախումներն ինչ-որ պահի կարող են հանգեցնել Հարավային Կովկասում բռնի անկարգությունների՝ Թուրքիայի համար բացասական հետեւանքներով: Հաջորդ կառավարությունը պետք է վերականգնի Ցյուրիխում ընդունված մոտեցումը, եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է նույնն անի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ