Շախմատի Կավալայի մրցաշարի նախավերջին տուրում գերազանց հանդես եկան մեր առաջատարները: Հաղթանակ տարան Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Հրանտ Մելքումյանը: Պարտություն կրեց միայն Վահե Բաղդասարյանը:
Առաջին տեղը 6,5-ական միավորով կիսում են Ադամ Տուխաեւն ու Աբջիհետ Գուպտան: 6-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը եւ ադրբեջանցի Նիջաթ Մամեդովը: Վերջին տուրում երկու առաջատարները կխաղան իրար դեմ: Գաբրիելյանը կմրցի Մամեդովի, Մելքումյանը` Անդրիասյանի հետ: