News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ:  Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

Երբ Քոչարյանը ակտիվ քաղաքականությունից հեռացել է, սա ԲՀԿ-ին կօգնի՞, թե՞ կխանգարի: Նախկինում ասում էին, թե Քոչարյանն է ԲՀԿ թիկունքում, ԲՀԿ-ն Քոչարյանի պրոյեկտն է:

Քոչարյանի անձը հեռացել է քաղաքական դաշտից, թե չի հեռացել՝ մեզ հետ ինչ կապ ունի: Ես նորից եմ ասում՝ մենք ձեւաչափ ունենք՝ մեր կուսակցությունն ու կուսակցության նախագահը միշտ էլ հարգանքով են վերաբերվել այլ կուսակցություններին ու գործիչներին: Մենք մեր քաղաքական ծրագիրն ունենք, մենք մեր ծրագրով ենք առաջնորդվում: Եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ բան շահարկում են, դա չի նշանակում, որ այդ ամենն իրականություն է, իրականության հետ կապ ունի: Շատ բան կարող են ասել, խոսել, դա իրականության հետ կապ չունի: Եթե Քոչարյանը որոշի անդամակցել որեւէ կուսակցության, ապա ինքն այդ մասին կհայտարարի: Ինչի մասին է խոսքը:

Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն փորձելու է Քոչարյանին կրկին քաղաքականություն վերադարձնել:

Դրանք վերացական տեսակետներ ու պնդումներ են: Եթե նման բան լինի, մենք հայտարարությամբ հանդես կգանք:

Նման տեսակետի համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ կոալիցիոն կուսակցություններից միայն ԲՀԿ-ն է, որ չի հայտարարել Սերժ Սարգսյանին հաջորդ նախագահական ընտրություններում սատարելու մասին, իսկ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարել են:

Դա իրենց քաղաքական համոզմունքն է, եթե կարծում են՝ ինչ-որ բան պիտի հայտարարեն, անկախ նրանից, ինչ հարցի է վերաբերվում, անում են: Դա նրանց ցանկություններն ու համոզմունքներն են:

Իսկ ԲՀԿ-ն ի՞նչ համոզմունքով չի հայտարարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

Եթե մենք մեր թեկնածուն ունենանք կամ որեւէ մեկին սատարենք, այդ մասին կհայտարարենք: Հանրությանը կտեղեկացնենք մեր որոշման մասին:

Այսինքն՝ հնարավոր է, որ Ձեր թեկնածուն ունենաք, այսինքն՝ այլ թեկնածու ունենաք ու Սերժ Սարգսյանին չսատարեք:

Պրովոկացիոն հարցեր եք տալիս: Ում որ որոշենք պաշտպանել, մենք նախապես կհայտարարենք, հասարակությունը ժամանակին կտեղեկանա մեր որոշման մասին:

2010 թվականի ամռանը խոսել 2013 թվականի ընտրություններին ԲՀԿ-ն իր թեկնածուն կունենա, թե կսատարի որեւէ մեկին, կարծում եմ՝ շատ վաղ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել…
Շարժում կոչվածը մարել է մայիսի 9-ին, «տապանաքարը» դրված է. Տարոն Չախոյան
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը…
Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով. մեզ 100.000 մարդ է պետք. «Սրբազան պայքար»
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի...
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
Ամենաշատ