News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Մեծ Բրիտանիայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նաոմի Ուեսթլենդի՝ «The Huffington Post» պարբերականի բրիտանական տարբերակում հրապարակված հոդվածը:

Երբ Բաքվում բացվեցին Եվրոպական խաղերը եւ Լեդի Գագան տերեւների տակ թաքնված դաշնամուրի վրայից երգեց «Imagine»-ը, անհնար էր վստահաբար ասել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը Եվրոպայի ամենաբռնակալ ռեժիմներից մեկի կողմից իր բողոքի երգի յուրացման առիթով:

Հնարավոր է՝ «Բաքու 2015»-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության եւ միասնության մասին երգն օլիմպիական արժեքներին համապատասխան տուրք կլինի, որոնք, ինչպես պնդում են, առաջ են մղում բազմազանության, հարգանքի, փոխըմբռնման գաղափարները եւ սպորտը ծառայեցնում են հասարակության ներդաշնակ զարգացմանը: Հնարավոր է՝ իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առջեւ այդ կարեւոր իրադարձությունից առաջ:

Այդ պատճառով, ինչպիսի ամոթ է, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դեմ չարտահայտվեց Ադրբեջանի կառավարության գործողություններին, որը, ըստ էության, խաղերի նախաշեմին բռնության եւ սպառնալիքի ճանապարհով ոչնչացրեց քաղաքացիական հասարակությունը: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացման արարողության ժամանակ կանգնած էր Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողքին, իսկ անցած հանգստյան օրերին հանդիպեց մարզիկներին, բայց դատապարտող մի խոսք անգամ չշշնջաց այն համատեքստի առիթով, որի պայմաններում անցան այդ խաղերը:

Այստեղ ոչ միայն լրագրողները, մարդու իրավունքների պաշտպանները, ընդդիմադիր գործիչներն ու երիտասարդ ակտիվիստներն են մշտապես ենթարկվում հետապնդումների, սպառնալիքի, ձերբակալությունների եւ շինծու մեղադրանքներով բանտարկության: Երկրի իշխանությունները նաեւ փակեցին դռները միջազգային դիտորդների առջեւ՝ միջազգային լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ «Amnesty International»-ի եւ «The Guardian»-ի ներկայացուցիչներին արգելելով խաղերի նախաշեմին երկիր ժամանել:

Լռություն պահպանելու առումով աչքի է ընկնում ոչ միայն ՄՕԿ-ը: Եվրոպական օլիմպիական կոմիտեները շարունակում են պնդել, որ իրենց միջոցառման առիթով մարդու իրավունքների խախտումներն իրենց հետ ոչ մի առնչություն չունեն: Ոչ մի բառ չարտաբերեց նաեւ Դեւիդ Քեմերոնը, բայց չէ՞ որ Ադրբեջանը շատ նավթ եւ գազ ունի, իսկ բրիտանական կառավարությունը, ըստ հաղորդագրությունների, Եվրոպական խաղերն օգտագործում է Ադրբեջանի նախագահ Ալիեւին քծնելու համար՝ լավագույն առեւտրային գործարքներն ապահովելու նպատակով:

Ադրբեջանը ցանկանում էր, որ Եվրոպական խաղերը PR-հաղթանակ դառնան՝ աշխարհին ցույց տալով երկրի ժամանակակից, դինամիկ կերպարը: Փոխարենը դրանք PR-աղետ դարձան ոչ միայն կառավարության, այլեւ կազմակերպիչների համար: Գործողությունները միշտ էլ ավելի շատ բան են ասում, քան խոսքերը, եւ լռություն պահպանելու որոշումը ՄՕԿ-ին այդ ամենի մեղսակիցը կդարձնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ