Երեք օրում՝ հունիսի 15-18-ին, Հունաստանի բանկերի հաշիվներից հանվել է 2 մլրդ եվրո: Կապիտալի արտահոսքը Հունաստանից արագանում է ԵՄ երկրների ֆինանսների նախարարների հետ անպտուղ հաղորդագրությունների ֆոնին:
Եվրոպայի կենտրոնական բանկի կառավարման անդամ Բենուա Քերեն Reuters-ին հայտնել է, որ հունական բանկերը կարող են փակվել հունիսի 21-ին՝ կապված ԵՄ ֆինանսների նախարարների հետ արտակարգ հանդիպման հետ:
Հունաստան մեկնող զբոսաշրջիկներին Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել բավարար չափով կանխիկ փող վերցնել, գրում է The Times-ը: