News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը գյուղի զարգացման ծրագրերի համար Համաշխարհային բանկից 30 մլն դոլար կստանա: Այս մասին հունիսի 19-ին Հայաստանի խորհրդարանում «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման վարկային ծրագրի» մասին համաձայնագրի ներկայացման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Միջոցները Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կհատկացնի 25 տարով, 24.5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Libor դրույքաչափով: Հաշվի առնելով այժմյան Libor-ը, առաջիկայում տարեկան 1.25% տոկոսադրույք է ակնկալվում:

Հայաստանի կառավարությունը ծրագիրը կհամաֆինանսավորի 11 մլն դոլարի չափով, համայնքները՝ 1.92 մլն դոլարի: Ծրագիրն իրականացնելու է Տարածքային զարգացման հիմնադրամը:

Նշված միջոցներից 24.3 մլն դոլարը կտրամադրվի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ միջոցներով ծրագրվում է 120 միկրոծրագիր իրականացնել, յուրաքանչյուրը՝ 310 հազար դոլար ծավալով:

Ըստ Տերտերյանի, եթե նախկինում Սոցիական ներդրումների հիմնադրամը, որը գործում է ՀԲ-ի վարկային ծրագրերով, հիմնականում սոցիալական ծրագրեր էր իրականացնում, ապա հիմա դրանց ավելացել է նաեւ համայնքային զարգացման բաղադրիչը, այդ թվում՝ ենթակառուցվածքներն ու տեղական բիզնես-միջավայրը:

Երկրորդ բաղադրիչն ուղղվելու է համայնքների միջեւ համատեղ ծրագրերին: Այդ բաղադրիչի ծավալը 13.5 մլն դոլար է, որն ուղղվելու է մինչեւ 500 հազար դոլար արժողությամբ 25-30 ծրագրերի իրականացմանը:

Համեմատության համար Վաչե Տերտերյանը նշեց, որ Սոցիալական ներդրումների հիմնադրամի վերջին՝ երրորդ ծրագրի շրջանակում 151 գյուղում 319 ծրագիր է իրականացվել, այդ թվում վերանորոգվել է 112 դպրոց, 88 համայնքային կենտրոն, 44 մանկապարտեզ, 23 առողջապահական հաստատություն, ոռոգման ջրի 17 ենթակառուցվածք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ