News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2010 թվականի հունվարից մինչեւ 2013-ի հուլիսը Հունգարիայում ԱՄՆ դեսպան եղած Էլենի Կունալակիսը «Տիկին դեսպան» վերնագրով իր հիշողություններն է հրապարակել, որում անդրադարձել է նաեւ Ռամիլ Սաֆարովի գործին, որը, նրա խոսքով, փոխեց այդ երկրի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը:

Ըստ «The Washington Post»-ի, Կունալակիսն անձամբ է հետեւել, թե ինչպես է քանդվում այն, ինչը ժամանակին ամենահեռանկարային նոր ժողովրդավարությունն էր նախկին խորհրդային միության երկրների շրջանում: «Նեոֆաշիստներն ընտրվեցին խորհրդարան: Վարչապետ Վիկտոր Օրբանն ուղղորդում էր Սահմանադրության փոփոխություններն ու հարյուրավոր օրենքների ընդունումը, որոնք քայքայում էին դատական համակարգի, քաղաքացիական ծառայության եւ լրատվամիջոցների անկախությունը: Հակասեմականությունը վերելք էր ապրում, եւ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ սկսեցին փախչել Արեւմտյան Եվրոպա»,- գրում է պարբերականը:

Չնայած այս ամենին՝ միջազգային արձագանքը, այդ թվում՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից, թույլ էր: «Միայն մարդասպանի ազատ արձակումը Վաշինգտոնում տագնապ առաջացրեց: 2012 թվականի օգոստոսի վերջին Օրբանը հանկարծ արտահանձնեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի հովանո ներքո կազմակերպված դասընթացների ժամանակ հայ զինվորի սպանության համար: Ոչ ոքի չզարմացրեց, որ Ադրբեջանում Սաֆարովին դիմավորեցին որպես հերոսի եւ անմիջապես ներում շնորհեցին, բարձրացրեցին զինվորական կոչումը եւ նոր բնակարան նվիրեցին»,- ասված է հոդվածում: Հեղինակը նաեւ հավելում է, որ դրանից հետո Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, իսկ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը սրվեց:

«Մի՞թե նրանք չեն հասկանում, որ իրենց փոքրիկ հնարքը կարող է պատերազմի հանգեցնել: Ո՞վ պետք է դա հարթի, հունգարնե՞րը: Ո՛չ, հունգարները դա չեն հարթի: Մե՛նք պետք է հարթենք: Մենք պետք է ստիպված լինենք ուղղել դա»,- հեռախոսով դեսպան Կունալակիսին ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մարի Յովանովիչը: Կունալակիսի խոսքով, այդ փոքրիկ հնարքը վերջ դրեց Հունգարիայի՝ ԱՄՆ-ի հուսալի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ