News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բելգիական մամուլը մեկնաբանել է երկրի վարչապետ Շառլ Միշելի հայտարարությունը, որը Բելգիայի խորհրդարանում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ այդ քայլով կառավարության ղեկավարը վերջ է դրել այդ հարցում առկա ոչ միանշանակությանը։

«La Libre» թերթը գրում է, որ Շառլ Միշելը բոլորին անակնկալի է բերել Բելգիայի ներկայացուցիչների պալատում։ «Հինգշաբթի նա իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ երիտթուրքերի կառավարության կողմից։ Վարչապետի հայտարարությունը շատ կարեւոր քաղաքական նշանակություն ունի քանի որ այն արվել է շատ պաշտոնապես, երկրի խորհրդարանում։

«Սա պատմական պահ է»,-ասել է Ներկայացուցիչների պալատում «Բարեփոխական շարժում» խմբակցության ղեկավար Դենի Դյուքարմը»,-ասված է հոդվածում։

Պարբերականը հավելում է. «Չնայած վարչապետի նման հանդիսավոր հայտարարությանը, դաշնային մեծամասնությունը բոլոր դեպքերում խորհրդարան կներկայացնի բանաձեւ նախագիծ, ամրապնդի այդ ճանաչումը։ Այլ խոսքով, Ներկայացուցիչների պալատի պատգամավորները, որոնք դեռ կասկածներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, չեն կարող խուսափել այդ տեքստից։ Նրանք պետք է կողմ կամ դեմ քվեարկեն այդ փաստաթղթի օգտին, իսկ հասարակությունը կտեսնի, թե խորհրդարանականներից ով է «ժխտողը»։ Իհարկե, դաշնային խորհրդարանում բանաձեւի ընդունման օրը բոլորի ուշադրությունը սեւեռված է լինելու Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող եւ Սեն Ժոսի բուրգոմիստր թուրքական ծագում ունեցող Էմիր Քիրի վրա, որը վերջին շաբաթներին խուսափում է բանավեճերից»։

Հոդվածի հեղինակները հարց են հնչեցնում, թե ինչպես Անկարան կարձագանքի այդ նոր հայտարարությանը, ինչպես նաեւ հիշեցնում է, որ ամեն անգամ Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին։ «Բելգիացի պատգամավորները պատրաստվել են Թուրքիայի տրամադրության փոփոխությանը։ Նրանք նախապես բարձր մակարդակի շփումներ են ունեցել Անկարայում, որպեսզի պարզաբանեն Բելբիայի դիրքորոշումը եւ ներկա բանաձեւի նշանակությունը»,-գրում է պարբերականը։

«Le Soir» թերթը հարցազրույց է վերցրել քաղաքական լրագրող Դավիդ Քոփիից, ով նշել է, որ իշխող մեծամասնությունը մոտ օրերս բանաձեւի նախագիծը կներառի Ներկայացուցիչների պալատի օրակարգում։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ բանավեճեր են ընթանում, թե ինչ նշանակություն կունենա այդ բանաձեւը։ «Սակայն Պալատում հանդիսավոր հայտարարությամբ Բելգիան հաստատեց իր հավատարմությունը, որի վաստակը կլինի իրավիճակի վերջնական պարզաբանումը»,-հայտարարել է Քոփին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի Ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Ես համարում եմ, որ 1915-17 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել էր Օսմանյան Կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանություն»,-ասել է նա։ Նրա այդ հայտարարությունն ընդունվել է ծափահարություններով գրեթե բոլոր պատգամավորների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ