ՌԴ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը առաջարկում է սննդի արդյունաբերության ապրանքները նշել RFID (Radio Frequency IDentification)` ռադիոհաճախության նույնականացում պիտակով։ Համակարգն առաջարկվում է կիրառել ԵՏՄ տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ նման մեխանիզմներն արդնե քննարկվել են ԵՏՄ պրոֆիլային հանձնաժողովում։