News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ դատախազության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։

Քննչական մոիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, թե դատախազի որոշման համաձայն՝ «Լրատվության միջոցի հաղորդման ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2015 թվականի հունիսի 22-ին՝ սկսած ժամը 19։30-ից, տեւական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական  հավաք, երթ, ապա նաեւ նստացույց կազմակերպելով, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության անդամների նկատմամբ»։

Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի վարույթը հունիսի 23-ից շարունակվում է Երեւանի քննչական վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննչական մարմիններին ներկայացված բոլոր անձինք հարցաքննվել են որպես վկա եւ ազատ արձակվել։ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձանցից չեն հարցաքննվել 31-ը, որոնցից 28-ին ծանուցագրեր են տրվել՝ այլ օր հարցաքննության ներկայանալու համար եւ ազատ արձակվել, իսկ 3-ը, ինքնազգացողությունը վատթարանալու պատճառով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հարցաքննության ժամանակ 3 քաղաքացի հայտնել է՝ իր նկատմամբ կիրառված բռնությունների եւ ստացած վնասվածքների մասին, նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Եւս 8 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ ահազանգեր են ստացվել բուժհաստատություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
Ամենաշատ