News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները մոտ երկու ժամ Ազատության հրապարակում կանգնելուց հետո ի վերջո որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր` պահանջելու նախագահից չեղյալ հայտարարել հոսանքը թանկացնելու որոշումը։ (ֆոտոռեպորտաժ)

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտա կհասնեն Թումանյան փողոցով։

Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները մինչեւ ժամը 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակեն այսօր վաղ առավոտյան նստացույցի ժամանակ բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն ոստիկանական ուժեր են տեղակայված։

Նշենք, որ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել էին ցույցը, ապա բերման ենթարկել 237 ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ