News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը խաղաղ ճանապարհով կկարգավորվի։

«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին եւ հույս ունենք, որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ իշխանությունների եւ ցուցարարների միջեւ բանակցությունների միջոցով»,- ընդգծել է Դաշնության խորհրդի խոսնակը։

Մատվիենկոն նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկարգավորեն իրավիճակը, որը Հայաստանի ներքին գործն է։  Խոսնակը ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկիրն է, ԵՏՄ անդամ, եւ բնականաբար ՌԴ-ն անտարբեր չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում,- փոխանցում է ՏԱՍՍ-ը Մատվիենկոյի խոսքը։

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Նշենք, որ այս պահին նստացույցը շարունակվում է, Բաղրամյան պողոտան փակ է, երթեւեկությունը կասեցված է: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ