News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չարենցավանում իրականում ավազակային հարձակում չի եղել, այդ ամենը բեմադրվել էր տան աղջկա կողմից: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Տ. Հովհաննիսյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ 2011-2015թթ ընկերների հետ տան գումարը ծախսել է, տանն այլեւս գումար չի մնացել եւ որպեսզի ծնողները չիմանան այդ մասին, 2015թ հունիսի 20-ին,  ժամը 16.00-ի սահմաններում,  տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ  նետել եւ զանգել ազգականին՝ խնդրելով գալ օգնության:

Ավելի վաղ հայտնել էինք, ոև Չարենցավանում ավազակային հարձակման դեպք է գրանցվել: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ նման ահազանգ եղել է, հարուցվել է քրեական գործ եւ քննության տվյալներով՝ արդեն իսկ պարզվել են մի շարք հանգամանքներ:

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան. անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով կապել են 20-ամյա աղջկան,  պահանջել հայտնել տանը եղած գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու վայրը, ապա պոկել են աղջկա պարանոցից ոսկյա շղթան: Անցնելով «գործի»` տան ննջասենյակից ու հյուրասենյակից նրանք հայտնաբերել են եւ ՀՀ դրամ եւ ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ հափշտակելով մոտ 5.000.000 դրամ՝ դիմել են փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ