News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը Երեւանի պետական կամերային նվագախմբի հետ համերգով է հանդես եկել Վանի Աղթամար կղզում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական kitahaber կայքը, Տիգրան Համասյանի եւ  Երեւանի պետական կամերային նվագախմբի համերգը մեծ հետարքրություն է առաջացրել Աղթամար կղզի այցելած թուրք եւ արտասահմանցի զբոսաշրջիկների մոտ:

Թուրքիայի հայկական եկեղեցիներում համերգները կազմակերպած թուրքական կողմի պատասխանատու, Anadolu Kultur կազմակերպության համակարգող Թամար Նալջըն հայտնել է, որ Անիից հետո Աղթամարում տված համերգը երկրորդն էլ, որն էլ շատ հաջող է անցել:

Նա նշել է, թե Տիգրան Համասյանին ուղեկցող 25 հոգանոց երաժիշտների խումբը հերթական համերգով հանդես կգան հունիսի 25-ին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ