News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունը համառորեն գաղտնի է պահում այն 8 զինվորականների անունները, որոնք ՊՆ-ի՝ օգոստոսի 6-ին տեղի ունեցած կոլեգիայի արտահերթ նիստի ժամանակ կարգապահական տույժերի են ենթարկվել, ազատվել աշխատանքից: Երբ NEWS.am-ը փորձեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանալ, թե ինչո՞ւ չեն հրապարակվում նրանց անունները, վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանն ահա թե ինչ ասաց. «ՊՆ կայքում տեղադրված է այնքանը, ինչքան պահանջում է անհրաժեշտությունը՝ տեղեկատվական գաղտնիության ռեժիմն ու տեղեկատվական անվտանգությունը»:

Պողոսյանը շտապեց հավաստիացնել, որ «բոլոր պատասխանատուները տույժեր ստացել են եւ վերլուծված է՝ ինչ կատեգորիա, ինչ տույժեր, ինչ աստիճանի հրամանատարներ»:  Ի դեպ, NEWS.am զանգահարած մեր բազմաթիվ ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ՊՆ-ն գաղտնի պահում նախարար Սեյրան Օհանյանի պատժին արժանացած զինվորականների անունները: «Ասենք թե՝ հայտարարվեց այսինչ այսինչյանի անունը, դա ի՞նչը կփոխի»,-ընթերցողների անհանգստությանն այսպես արձագանքեց Պողոսյանը, միեւնույն ժամանակ հավելելով, թե «տեղադրել ենք այն, ինչը որ ճիշտն է»: 

Ի դեպ, ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է, որ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր: Նիստի ավարտին ընթերցվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանները զորամասերում տեղի ունեցած դեպքերի եւ մեղավորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին: Պնախարարի հրամաններով 8 սպաներ` զորամասերի հրամանատարներ, տեղակալներ, շտաբերի, ստորաբաժանումների, ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Նրանցից յոթն արձակվել են ՀՀ ԶՈւ պահեստազոր: 14 սպայի հայտարարվել է խիստ նկատողություն, 6-ի` նկատողություն: 10 սպաներ նախազգուշացվել են ծառայողական ոչ լրիվ անհամապատասխանության մասին: Ստորաբաժանումների 10 հրամանատարներ եւ ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: 3 սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից` մնալով ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Իջեցվել է մեկ սպայի զինվորական կոչումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ