News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հոլանդիայում դատարանը որոշում է կայացրել առաջիկա 5 տարիների ընթացքում 25 տոկոսով նվազեցնել ածխաթթու գազի արտանետման ծավալները։ Այս մասին համապատասխան հրամանը տրվել է Հոլանդիայի կառավարությանը։ Սա աշխարհում առաջին նման որոշումն է։

Դատարանը գործը սկսել էր քննարկել ակտիվիստների պահանջի հիման վրա, որոնք հայտարարել էին, որ եթե վտանգավոր գազերի արտանետման դեմ միջոցներ չձեռնարկվեն, դա անխուսափելի հետեւանքների կհանգեցնի արդեն այս հարյուրամյակի երկրորդ կեսին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ ԵՄ-ն որոշում էր կայացրել մինչեւ 2030թ. 40 տոկոսով նվազեցնել վտանգավոր արտանետումները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ