News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում վերջին տասնամյակում եվրոպական ոճով հարսանիքների միտում է գրանցվում. ճերմակ զգեստով եւ քողով հարսնացու՝ միանման հագնված ընկերուհիների եւ չամուսնացած աղջիկների ուղղությամբ նետված փունջ: Հարսնացուի ոտնակապը նետելու ավանդույթը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի փոխառվել:

Փոխարենը ճապոնացի փեսացուներն այլ հնարք են կիրառում. երիտասարդ փեսացուն չամուսնացած ընկերների ուղղությամբ բրոկոլիից փունջ է նետում: Այս բանջարեղենը բազմաթիվ ճյուղեր ունի, որոնք մեծ եւ ամուր ընտանիք են խորհրդանշում: Համարվում է, որ փունջը բռնած երիտասարդը երջանիկ ընտանիք, բազմաթիվ երեխաներ եւ թոռներ կունենա:

Ըստ Kedem-ի, գեղեցիկ գույնով բրոկոլիները զարդարում են ծաղիկներով եւ ժապավեններով: Որոշ փեսացուներ նաեւ փնջին մայոնեզ են ավելացնում, որպեսզի ընկերներն այն բռնելու լրացուցիչ առիթ ունենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ