News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հայտարարել են, որ ավտոմեքենա վարողներին եւ նույնիսկ հեծանվորդներին հուլիսի 1-ից արգելվելու է երթեւեկելիս ականջակալներ օգտագործել:

Նոր կանոններն ուժի մեջ են մտնում վարորդների համար: Այդ կանոններից վերջինը՝ ականջակալ օգտագործելու արգելքը, որն առաջարկվել է դեռեւս հունվարին, նպատակ ունի կրճատել երկրում ճանապարհային պատահարներից մահացության դեպքերը:

Ըստ Euromag-ի, ներքին գործերի նախարարությունում նշել են, որ վարորդները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն ղեկի ուղղությամբ՝ հավելելով, որ ճանապարհներին մահվան յուրաքանչյուր տասներորդ դեպքի պատճառը բջջային հեռախոսն է:

Օրենքը խախտելու համար վարորդին 135 եվրոյի չափով տուգանք է սպառնում, ինչպես նաեւ վարորդական իրավունքի տուգանային երեք միավորի դուրսբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ